fbpx
Աշխարհ

Առաջին պատրաստված թխվածքաբլիթը տիեզերքում

DoubleTree by Hilton-ի հանրահայտ թխվածքաբլիթն առաջին ուտեստն է, որը պատրաստվել է տիեզերքում: 

Օգոստոսի 4-ին թխվածքաբլիթը թխվել է Միջազգային տիեզերակայանում (ISS)` օգտագործելով նոր, ժամանակակից, հատուկ կառուցված ջեռոց:

«Թխվածքաբլիթները, որոնք DoubleTree հյուրանոցները հյուրասիրում են յուրաքանչյուր հյուրին գրանցման ժամանակ, կատարյալ ուտեստ են տիեզերքն ավելի հյուրընկալ դարձնելու համար,- ասում է DoubleTree by Hiltonի փոխնախագահ և համաշխարհային բրենդի ղեկավար Շոն ՄքԱթիիրը,- Հիլթոնը ոլորտի նորարարն է, և մեր 100-րդ տարեդարձի առթիվ, մենք շատ ուրախ ենք, որ մեր հյուրընկալության խորհրդանիշն այս տարի ուղարկում ենք տիեզերք: Գրանցման ժամանակ տաք թխվածքաբլիթ ստանալը մեր հյուրերի ամենասիրած պահն է ամբողջ աշխարհում, և հիմա մենք դուրս ենք բերում մեր հյուրընկալության այդ ժեստը որպես գիտափորձ երկիր մոլորակից Միջազգային տիեզերակայան»:

 

Այս տարի Հիլթոնը նշում է իր 100 ամյակը, իսկ DoubleTree by Hilton-ը` 50 ամյակը: Գործունեության տարիների ընթացքում բոլոր հյուրերին շոկոլադե թխվածքաբլիթի հյուրասիրելու գեղեցիկ ավանդույթը դարձել է DoubleTree-ի հյուրընկալության, ջերմ ընդունելության և հիշարժան հանգստի խորհրդանիշը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ