SpaceX-ի Falcon 9 հրթիռակիրը, տեղափոխելով Crew Dragon տիեզերանավը, արձակվել է Ֆլորիդայից: Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ չորս զբոսաշրջիկներից բաղկացած անձնակազմը տեղափոխելու է Միջազգային տիեզերակայան։
Անձնակազմի անդամներն են տիեզերագնաց Մայքլ Լոպես-Ալեգրիան, որը նախկինում աշխատել է ՆԱՍԱ-ում, ամերիկացի ձեռնարկատեր Լարի Քոննորը, կանադացի ներդրող Մարկ Փեթին և իսրայելցի գործարար Էյտան Սթիբբեն։
Հայտնի է, որ մեկնման, վերադարձի և ՄՏԿ-ում ութ օր մնալու համար ուղևորներից յուրաքանչյուրը վճարել է 55 միլիոն դոլար։