ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականին։
Այվազյանն իր խոսքում ասել էր, որ այդ քայլին է գնում, որ կասկած չլինի, թե ԱԳՆ-ն կարող է համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների ու նախաձեռնությունների, որոնք դեմ են մեր պետական ու ազգային շահերին։
Սրա առթիվ Գրիգորյանն ասաց, որ իրենց բոլորի համար էլ առաջնային են ազգային շահերը։
Նա զարմանք հայտնեց, թե ինչպես կարելի է անընդհատ լուրեր տարածել, որ կա գաղտնի փաստաթուղթ կամ գաղտնի հավելված։ Գրիգորյանն ընդգծեց, որ նման բան չկա։
Գրիգորյանն ասաց, որ չի կարող լինել գաղտնի փաստաթուղթ, որը չի հրապարակվի։
