ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ ԱՄՆ-ն Աֆղանստանում անօդաչու սարքի հարվածի հետևանքով սպանել Է Ալ Քաիդայի առաջնորդ Այման ազ Զավահիրիին:
Նա սպանվել է հակաահաբեկչական գործողության ընթացքում, որը ԿՀՎ-ն իրականացրել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում։
Նա և Ուսամա Բեն Լադենը միասին ծրագրել էին սեպտեմբերի 11-ի հարձակումները, և նա Ամերիկայի «ամենափնտրվող ահաբեկիչներից» էր:
Բայդենը հայտարարել է, որ Զավահիրին ճանապարհ է հարթել ամերիկյան քաղաքացիների նկատմամբ սպանությունների և բռնության համար:
Պաշտոնական անձինք հայտարարել են, որ Զավահիրին գտնվել է կոնսպիրատիվ բնակարանի պատշգամբում, երբ անօդաչուն երկու հրթիռ է արձակել նրա ուղղությամբ:
Ներկա էին նաև ընտանիքի մյուս անդամները, սակայն նրանք չեն տուժել, միայն Զավահիրին սպանվել է հարձակման հետևանքով:
ԱՄՆ պաշտոնյաները պնդում էին, որ գործողությունն օրինական հիմք է ունեցել ։
Զավահիրիի սպանությունը տեղի է ունեցել գրեթե մեկ տարի անց այն բանից հետո, երբ ամերիկյան զորքերն ավարտել են Աֆղանստանից դուրսբերումը Բայդենի հրամանով ՝ վերջ դնելով այնտեղ 20-ամյա ռազմական ներկայությանը: