Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան խոսել է մրցաշրջանը վերսկսելու մասին։
«Ես հարգում եմ գիտությունը, բայց չեմ պատրաստվում ձեռնունայն մնալ:
Մենք աշխատում ենք մրցաշրջանը ավարտին հասցնելու ծրագրի վրա:
Երբ Իտալիան վերադառնա բնականոն կյանքին, երբ ստեղծվեն ճիշտ պայմաններ այլ ոլորտներում գործունեության վերսկսման համար, ֆուտբոլը նույնպես կվերադառնա:
Ես սա ասում եմ ևս մեկ անգամ․ առաջնությունը պետք է ավարտվին հասցվի, եկել է ժամանակը:
Կառավարություն, լիգա, ֆեդերացիա, բժիշկներ, մենք բոլորս պատասխանատու որոշում կկայացնենք»,- La Repubblica-ին տված հարցազրույցում ասել է Գրավինան: