fbpx
Իրավական

Արամ Սիմոնյանի արձագանքը Սանասարյանի հայտարարությանը

Արդարության զգացողություն ունեմ, համոզված էինք, որ ամեն ինչ արդար ձևով կլիներ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ անդրադառնալով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տարածած հայտարարությանը, որի համաձայն` Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնը։

Հարցին՝ ինչպես կմեկնաբանի Սանասարյանի այն հայտարարությունը, որ մեղադրանքը չի ընդունում և պատրաստվում է դատական կարգով վիճարկել այն, ԵՊՀ ռեկտորը գերադասեց ոչինչ չասել՝ նշելով միայն, որ իր փաստաբանները խորհուրդ են տվել թեմայի շուրջ մեկնաբանություններով հանդես չգալ։

«Հիմա քննական պրոցես է գնում, ես չեմ կարող ոչինչ ասել։ Երբ քննական պրոցեսը կաբվարտվի, դրանից հետո… Հիմա ոչ մի մեկնաբանություն», – ասաց Արամ Սիմոնյանը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ