fbpx
Խորհրդարան

Առանց արբիտրաժային վեճերի լուծման ձևի կկարգավորենք հարցը. Ավինյանը՝ «Լիդիան»-ի նախաձեռնած գործընթացի մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը մարտի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց՝ «Լիդիան» ընկերությունը ծանուցել է, որ նախաձեռնում է արբիտրաժային գործընթաց, կողմերը ունեին երեք ամիս ժամանակ՝ նախապատրաստվելու, իսկ կառավարությունը պետք է կողմնորոշվեր՝ որն է լինելու այն իրավաբանական ընկերությունը, որի հետ աշխատելու էր: Սամսոնյանը հետաքրքրվեց՝ ինչ ընթացքում են աշխատանքները, և երբ է հայտարարվելու մրցույթ այդ ընկերության ընտրության համար:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ նման գործընթաց արդարադատության նախարարությունում տեղի է ունենում, խորհրդատվություն են ստանում տարբեր հարցերի վերաբերյալ: Նա հույս հայտնեց, որ առանց արբիտրաժային վեճերի լուծման ձևի կկարողանան իրենց հարցերը կարգավորել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ