Այսօր` հուլիսի 28-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` անդրադառնալով մամուլում տարածված հրապարակումներին, որ իշխանությունը ցանկանում է պառակտել ԲՀԿ-ին ասաց` ես չգիտեմ, թե ԲՀԿ-ին ով է պառակտում, եթե իրենք են նման բան հայտարարել, գուցե իրենք էլ ասեն, թե ով է պառակտում:
Պատգամավորը հավելեց, որ իշխանությունը որևէ մեկին պառակտելու անհրաժեշտություն չունի:
«Իշխանությունը որևէ մեկին պառակտելու անհրաժեշտություն չունի, որովհետև առանց իշխանության էլ, ով պառակտվելու է, պառակտվում է: Ժամանակի ընթացքում իրենք իրենց պառակտում են՝ առանց որևէ իշխանության միջամտության»,-ասաց նա: