Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է հրաժարվել ապագա սմարթֆոններում SIM-քարտի համար նախատեսված մասից` անցում կատարելով eSIM-ին։ iMore պորտալի փոխանցմամբ՝ անցումը նախատեսվում է իրականացնել 2022 թվականին:
GlobalData-ի տեխնելոգիական բաժնի տնօրեն Էմմա Մոր ՄքՔլունը նշել է, որ ակնկալվում էլեկտրոնային քարտի տարբերակը կկիրառվի հաջորդ սերնդի «այֆոններում», այսինքն՝ iPhone 14-ին:
Տնօրենը նաև նշել է, որ չի բացառվում, որ որոշ երկրներում կապի օպերատորների համար կպահպանվի ֆիզիկական SIM-քարտի տեղադրմամբ տարբերակը: