Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ

Օգոստոսի 21-ին Արցախի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկել են Արցախում առկա հումանիտար ու սոցիալական խնդիրների լուծման քայլերը:

Արայիկ Հարությունյանն ու Արարատ Միրզոյանը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։ Առանձնահատուկ ընդգծվել է իր պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ապրելու և ինքնորոշման իրավունքի ճանաչման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի սահմանին և Արցախի հետ շփման գծում ադրբեջանական ԶՈՒ կողմից իրանակացվող սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ