Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանի վերջին տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Նոային»:
Վարդան Մինասյանի սաները 2:0 հաշվով հաղթանակ տարան և երկրորդ տարին անընդմեջ նվաճեցին Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:
Հանդիպման 16-րդ րոպեին Ֆուրջել Նարսինգը բացել է հանդիպման հաշիվը: Առաջին խաղակեսի վերջում Յուսուֆ Օտուբանջոն կրկնապատկել է «Արարատ-Արմենիայի» առավելությունը:
ՀՖֆ նախագահ Արմեն Մելիքբեկյանը չեմպիոնական գավաթը հանձնել է «Արարատ-Արմենիայի» ավագ Դմիտրի Գուզին:
https://www.facebook.com/FootballFederationofArmenia/posts/10164106365895247