Արարատ-Արմենիան հաղթեց Փյունիկին ու բարձրացավ 2-րդ հորիզոնական

Հրապարակող՝

Ոստիկանական հերթապահություն՝ Ձմեռ պապու և Ձյունանուշի հագուստներով

Ամենադիտվածներ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատ-Արմենիային» և պարտվեց 0-3 հաշվով:

Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո բացեց Գեորգի Պաշովը:

27-րդ րոպեին «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանը հիանալի շրջանցեց մրցակցի ֆուտբոլիստին ու հարվածեց դեպի դարպասը:

Գնդակը ցանցում հայտնվեց Ջիովանի Մարտինեսի հպումից հետո:

«Արարատ-Արմենիայի» կազմում 65-րդ րոպեին Անտոն Կոբիալկոն հաշիվը դարձրեց խոշոր՝ 3-0:

Այս հաղթանակից հետո Վարդան Մինասյանի թիմը հավաքեց 32 միավոր և մրցաշարային աղյուսակում բարձրացավ 2-րդ հորիզոնական: «Փյունիկը» 30 միավորով նահանջեց 4-րդ հորիզոնական:

 

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ