Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Արարատ Արմենիա»-«Դյուդելանժ» հանդիպմանն ընդառաջ կայացած ասուլիսում լյուքսեմբուրգյան ակումբի գլխավոր մարզիչ մարզիչ Էմիլիո Ֆերերան խոսել է «Արարատ-Արմենիայի» տարած հաղթանակի և «Դյուդելանժի» մասին:
«Երբ տանը պարտվում ես 1:2 հաշվով և հետո մրցակցի դաշտում, երբ ոչ-ոք չի սպասում, հաղթում ես 2:0, դա ցույց է տալիս թիմի հոգեբանական պատրաստվածությունը: Եվրոպա լիգայում որքան առաջ ես գնում, այնքան մրցակիցներն ավելի բարդ են դառնում:
Թեև նախորդ մրցաշրջանում մենք անցել էինք խմբային փուլ, այս խաղում մենք ամենևին էլ ֆավորիտ չենք:
Մեր թիմի կազմը լուրջ փոփոխությունների է ենթարկվել: Փաստորեն, այսօր այն երիտասարդական նոր թիմ է: Իսկ երիտասարդների նոր թիմով դժվար է ֆավորիտ լինել», – ասաց գլխավոր մարզիչը:

