fbpx
Հասարակություն

«ԱրարատՑեմենտ» ՓԲԸ-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

Այսօր վաղ առավոտից «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Աշխատակիցներին ուրբաթ երեկոյան հայտնել են, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Սակայն նրանք առավոտյան հայտնել են, որ չեն պատրաստվում վերցնել ծանուցագրերը:

Ակցիայի մասնակիցները տեղեկացրին, որ ըստ տնօրինության պարզաբանման՝ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքարժեքը բարձր է, իրենք չեն կարող իրանական ցեմենտի հետ մրցակցել։

Գործարանի աշխատակիցները փակել են գործարան տանող ճանապարհը և ցանկանում են հանդիպել Գագիկ Ծառուկյանին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ