ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջոււմ գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ Արարատի մարզի մի քանի համայնքներում սեպտեմբերին կբացվի 5 նոր նախակրթարան, ընթանում են շինարարարական աշխատանքներ։
«Այսօր այցելել եմ Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի մեկին կբացվեն նոր նախակրթարաններ: Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և սահմանված ժամանակացույցով»,- ասված է գրառման մեջ։
Նա նկատել է, որ սրանով զգալի կթեթևանան նախադպրոցական ուսումնական հաստատությունների հերթերը:
Արարատի մարզում սեպտեմբերին շահագործման կհանձնվեն նոր նախակրթարաններ նաև Արարատ և Նարեկ համայնքներում:
https://www.facebook.com/photo.php?fbid=10158483930868501&set=a.10150460716863501&type=3