Կրթություն

Սեպտեմբերին Արարատի մարզում կբացվի 5 նոր նախակրթարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջոււմ գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ Արարատի մարզի մի քանի համայնքներում սեպտեմբերին կբացվի 5 նոր նախակրթարան, ընթանում են շինարարարական աշխատանքներ։

«Այսօր այցելել եմ Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի մեկին կբացվեն նոր նախակրթարաններ: Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և սահմանված ժամանակացույցով»,- ասված է գրառման մեջ։

Նա նկատել է, որ սրանով զգալի կթեթևանան նախադպրոցական ուսումնական հաստատությունների հերթերը:

Արարատի մարզում սեպտեմբերին շահագործման կհանձնվեն նոր նախակրթարաններ նաև Արարատ և Նարեկ համայնքներում:

Geplaatst door Arayik Harutyunyan op Zaterdag 4 juli 2020

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ