fbpx
Մարզեր

Արարատի փոխմարզպետն ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նորիկ Ամիրխանյանն ազատվել է Արարատի փոխմարզպետի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նորիկ Ամիրխանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից», – ասվում է համապատասխան փաստաթղթում:

Փաստաթուղթը հրապարակվել է կառավարական e-gov.am հատուկ կայքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ