fbpx
Մարզեր

Երասխ համայնքում պետական տարբեր ծրագրերով իրականացվում են շինարարական մեծածավալ աշխատանքներ․ Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Արարատի մարզի Երասխ համայնքում պետական տարբեր ծրագրերով իրականացվում են շինարարական մեծածավալ աշխատանքներ:

Այստեղ ՀՀ կառավարության և համայնքի համաֆինասավորմամբ կա սուբվենցիոն 2 ծրագիր՝

Համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտապատման և ջրահեռացման համակարգի կառուցում,

 Մայիսյան փողոցի կոպճապատում և ջրահեռացման համակարգի կառուցում:

Համայնքից տեղեկանում ենք, որ Մայիսյան փողոցի կոպճապատման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս պահին շարունակվում է համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտապատումն ու ջրահեռացման համակարգի կառուցումը:

Բուռն ընթացքի մեջ է նաև Կառավարության ֆինանսավորմամբ ամիսներ առաջ մեկնարկած Պարույր Սևակ գյուղի Տիգրանաշեն թաղամասից մինչև Երասխի օղակաձև հրապարակ իրականացվող 12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգումը: Շինարարությունն իրականացնող «AAB Construction» ընկերությունն անում է ամեն հնարավորը ՝ սահմանված ժամկետում՝ դեկտեմբերին, ճանապարհը շահագործման հանձնելու ուղղությամբ:

Երասխում ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ Տարածքային Զարգացման հիմնադրամի և համայնքապետարանի 10% համաֆինանսավորմամբ վերակառուցվում է դպրոցի չշահագործվող մի մասնաշենքը, որի առաջին հարկում կտեղակայվի համայնքի մանկապարտեզը, երկրորդ հարկը կտրամադրվի դպրոցին: Մանկապարտեզում գործելու է երկու խումբ: Մինչ այժմ Երասխի երեխաները հաճախում են հարակից համայնքների կրթօջախներ:

Դպրոցի այս մասնաշենքը նախատեսված է շահագործման հանձնել հաջորդ տարի»:

https://www.facebook.com/SargsianGarik/posts/571076326992110?__xts__[0]=68.ARCi4W6oUPByBcMQiBzLexnZxNvt_KBJdIGKkJjR0tRhRFcC_yB3DT5ZMRhHA95jwGI7CBtJ59E5KvFQqMmQltXsirvlbsGfsItApcYHuuyh19Z872eKlSLWX9jiqyHGF9GZqSK7Gg3FsGih9K9gkVQxZFtEIS2ZhKddwibA7CTntR4NXY2h5sIzzyxVtbo5L3-V0KTe42w8ADtVJwJbjLicdkz4F3tRFUmmL5gzp0dr0X1cgSVJsuPBJ1fiRE4uA91mCuurcK2JbdZ6IQE7-weMb9xShZjIyrVXlCUtdzt9awm_wkoHyn2rfE2RUS3yllnPGY8H6NQEQk5plidxF9Y&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ