Երևանի Արարատում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են․ ակումբը դիմել է ՀՖՖ-ին

Հրապարակող՝

Երևանի Արարատում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են․ ակումբը դիմել է ՀՖՖ-ին

Ամենադիտվածներ

ՀՀ Բարձրագույն խմբում հանդես եկող Երևանի «Արարատի» Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Ցավոք, անցկացված ՌՆԹ/PCR թեստերի արդյունքներով «Արարատ-2» թիմի ևս յոթ ֆուտբոլիստի և մեկ մարզչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։

Այսպիսով, երկու թիմերում ընդհանուր առմամբ ունենք 18 վարակակիր ֆուտբոլիստ և մարզիչ՝ 5-ը «Արարատ», իսկ 13-ը՝ «Արարատ-2» թիմից։

Նման պայմաններում «Արարատը» երեկ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղում մրցեց «Փյունիկի» հետ՝ հայտացուցակում ունենալով ընդամենը մեկ դարպասապահ։

Ստեղված իրավիճակը լուրջ խնդիրներ է ստեղծել նաև Ձորաղբյուրի մարզաբազայի աշխատանքներում, որն այժմ հանդիսանում է վարակի օջախ։ Մարզումային գործընթացի պատշաճ կազմակերպումը ներկայումս դարձել է անհնարին։

Հաշվի առնելով այս ամենը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին՝ խնդրելով հետաձգել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ մրցափուլի «Շիրակ» – «Արարատ» հանդիպումը»։

https://www.facebook.com/fcararatyerevanofficial/posts/3570831202950473?__cft__[0]=AZVzwtEuudeX3Kj_hu2kX4pw2MmJvljaw12d417cP3vboc2inYJMVP0tQNm4kl6537QJj3mAluDPCmMUjbEqBsfHyZPftto0gq1acPjOVLL0E_THsuv0HsBE3Itp5pDoZjvmxcEvHXB1WPiPeEKkDpxku2DQ57EUykpUYNY8nkJFHA&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ