Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ Արմավիրի մարզի Առատաշեն համայնքը շուտով շուրջօրյա ջրամատակարարում կունենա:
Առատաշեն համայնքում այժմ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնց ավարտին համայնքը կապահովվի շուրջօրյա խմելու ջրով: Շինաշխատանքներն իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ, PURE Water (Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում) և ԳԱՏՕ ծրագրերի միջոցով՝ համայնքի հետ համագործակցությամբ։
Ծրագրի իրականացման այս փուլում բնակիչներն ու համայնքապետարանը պայմանավորվում են ջրաչափերի տեղադրման շուրջ։