Գորշ արջի և իր քոթոթների առավոտյան զբոսանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գորշ արջը և իր քոթոթներն առավոտյան զբոսանք են կատարել ՇՄՆ ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանվող տարածքներում, և այն ֆիքսել է տեսախցիկը: Տեսանյութի հեղինակը Հարութ Աղաթելյանն է:

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) Least Concern կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii,iv):

Շրջակա միջավայրի նախարարությունից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության Կենդանիների կարմիր գրքում գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով՝

տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով.

կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։

 

Ամենաթարմ