Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում կատարած գրառման միջոցով ներկայացրել է օրակարգի այն դրույթները, որոնց շուրջ պետք է առաջիկայում համագործակցության նպատակով քաղաքական ուժերի հետ ծավալվեն խորհրդատվություններ։
«Քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններից առաջ այսօր հանդիպել եմ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ: Կարևորելով նրանց դերը համապետական ընտրություններում մեր գրանցած հաջողության գործում՝ իմ շնորհակալությունն եմ հայտնել համատեղ կազմակերպված աշխատանքի համար և նրանց հետ քննարկել մեր ընդհանուր օրակարգի այն դրույթները, որոնց շուրջ առաջիկա շրջանում համագործակցության նպատակով քաղաքական ուժերի հետ կծավալվեն մեր խորհրդատվությունները: Համաձայանեցման արդյունքում ձևավորված օրակարգը ներկայացնում եմ ձեր դատին.
Արցախյան հիմնախնդիր, արտաքին քաղաքականություն
Արցախի անվտանգություն և պաշտպանություն
Մայր Հայրենիքի հետ ավելի սերտ և փոխհամաձայնեցված քաղաքականության իրականացում բոլոր ոլորտներում
Սփյուռքի հետ նոր որակի հարաբերությունների կառուցում
Արցախի սոցիալ-տնտեսական զարգացում
Արցախի ներքին կայունություն և միասնություն
Ուրախ եմ, որ գաղափարակից ընկերներիս կողմից առաջին հերթին գնահատվել է երկրի շահը՝ արդյունքում ինձ տրամադրելով լայն լիազորությունների մանդատ՝ շարունակելու մեր հետագա քննարկումները», – գրել է Հարությունյանը:
https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/515988732431838?__xts__%5B0%5D=68.ARA38i0wsUVnaxsyTqAApQCPkvZhAUYTcvcD5btwUOIwZpyWBqKErUrXTexgmIZsW1VzQGhqwrYTvvYHPzPUyKY0n9OSE9Eafn2S7ZvI_ZNZu4s39hI0VW_BiR9zWqLeLBSXKbvdTM6Lruj_TdFTcuunKrrVx211kws348EfrC4uu3iC7yWgFzd_F7Uf9fAzvimkoE4tiP-at2JZ3uEew9dssqUvKh_YaQ-rs7ANZNAZQL2TIAtbRythw3h4KbQ4QmSZxv5asXOwV4VyJr9RQSnBKhxoHjXAV4di3rZGgSILSmvtMu8rNuIF-iskGnDYCI_BxfF_2IGOHQrF0hmW5TY&__tn__=-R