ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նոր խոսնակ ունի: Նախարարն այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել:
«Սիրելի՛ լրագրողներ, լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր իմ մամուլի խոսնակ է նշանակվել Անժելա Կժդրյանը: Վստահ եմ, որ լրատվամիջոցների հետ Անժելան կունենա արդյունավետ համագործակցություն»,- գրել է նա:
Նշենք, որ նախարարի նախկին խոսնակ Լուսինե Մարգարյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել:
https://www.facebook.com/photo.php?fbid=10157241648393501&set=a.10150460716863501&type=3&theater