Անժելա Կժդրյան

  • Նախարարությունը՝ Դալմայի այգիներում քանդվող հնձանի մասին

    Նախարարությունը՝ Դալմայի այգիներում քանդվող հնձանի մասին

    ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան մամուլում տարածված տեղեկության, թե Դալմայի այգիների տարածքում քանդվել է պատմական շինություն, հայտնում ենք, որ ըստ նախնական տեղեկության` այդ վայրում հաշվառված հուշարձան մեր ցանկերում չկա: Վաղը մասնագետները տեղում կուսումնասիրեն բարձրացված հարցը: Լրացուցիչ կտեղեկացնենք»: https://www.facebook.com/anjelik.kjdryan/posts/10215545208008249  

  • ԿԳՄՍ նախարարությունը՝ Գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու մասին

    ԿԳՄՍ նախարարությունը՝ Գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու մասին

    ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր լրատվական դաշտում հոդվածներ են տարածվել ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի փոփոխության արդյունքում իբր թե ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան լուծարելու կամ բուհերում «Ֆիզիկական դաստիարակություն» առարկայի ապագան վտանգելու վերաբերյալ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ այդ հոդվածներում առկա…

  • Բազմակի գրանցումների հետ կապված խնդիրը լուծված է. ԿԳՆ խոսնակ

    Բազմակի գրանցումների հետ կապված խնդիրը լուծված է. ԿԳՆ խոսնակ

    ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի խոսնակ Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ նշել էր,որ էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում: «Այս խնդրի հետևանքով…

  • ԿԳՆ-ից հերքել են դպրոցների տնօրեններին աշխատանքից ազատելու հրահանգի մասին լուրը

    ԿԳՆ-ից հերքել են դպրոցների տնօրեններին աշխատանքից ազատելու հրահանգի մասին լուրը

    ՀՀ կրթության և գիտության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հերքելով այն հոդվածը, որտեղ նշվում է, որ ԿԳ նախարարը հրահանգ է տվել աշխատանքից ազատել բոլոր տնօրեններին: «Հարգելի գործընկերներ, Այսօր «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Հրահանգ» վերտառությամբ հոդվածը, որտեղ նշվում է իբր բոլոր տնօրեններին աշխատանքից ազատելու վերաբերյալ ԿԳ նախարարի հրահանգի մասին, իրականությանը չի համապատասխանում։…

  • Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ԿԳՆ նոր մամուլի խոսնակին

    Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ԿԳՆ նոր մամուլի խոսնակին

    ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նոր խոսնակ ունի: Նախարարն այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել: «Սիրելի՛ լրագրողներ, լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր իմ մամուլի խոսնակ է նշանակվել Անժելա Կժդրյանը: Վստահ եմ, որ լրատվամիջոցների հետ Անժելան կունենա արդյունավետ համագործակցություն»,- գրել է նա: Նշենք, որ նախարարի նախկին խոսնակ Լուսինե Մարգարյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է…