fbpx
Արցախ

Արցախցի մարզիկը ձյուդոյի միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել

Սեպտեմբերի 21-22-ը Վանաձորում տեղի է ունեցել ձյուդոյի միջազգային առաջնություն, որին մասնակցել են նաև արցախցի մարզիկները:

Այս մասին հայտնել է Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանը:

Նրա խոսքով՝ առաջնությանը՝ ԱՀ-ից, ՀՀ-ից, Վրաստանից և Չեչնիայից մասնակցել են շուրջ 200 մարզիկ:

Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի մարզիկ Աշոտ Պարսիյանցը 34 կգ քաշային կարգում գրավել է առաջին մրցանակային տեղ՝ արժանանալով ոսկե մեդալի և պատվոգրի:

Ի. Ազիզբեկյանը նշել է նաև, որ մրցապայքարը շատ թեժ էր:

«Նման մրցաշարերին մասնակցելը հնարավորություն է տալիս մարզիկներին, որպեսզի ձեռք բերեն փորձ և շտկեն իրենց թերությունները»,- ընդգծել է մարզիչը՝ տեղեկացնելով, որ իրենք առաջիկայում կմասնակցեն Երևանում կայանալիք ձյուդոյի միջազգային մրցաշարի:

Տեղեկացնում է «Արցախպրես»-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ