Ձյուդո

  • Ֆերդինանդ Կարապետյանը գրավել է 5-րդ տեղը. Բանակային խաղեր

    Ֆերդինանդ Կարապետյանը գրավել է 5-րդ տեղը. Բանակային խաղեր

    Ձյուդոյի 2018թ. Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) 5-րդ տեղն է գրավել Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերում: 3 հաղթանակ տանելուց հետո Կարապետյանը կիսաեզրափակիչում պարտվել է չինացի մրցակցի: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա մրցել է Ռուսաստանը ներկայացնող Արմեն Աղայանի հետ և պարտություն կրել: Համաշխարհային բանակային խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արտյոմ Սարգսյանը (100…

  • Ռոբերտ Գևորգյանը՝ ձյուդոյի խուլերի Եվրոպայի առաջնության մեդալակիր

    Ռոբերտ Գևորգյանը՝ ձյուդոյի խուլերի Եվրոպայի առաջնության մեդալակիր

    Բելգիայի Բրասսատ քաղաքում ավարտվել է ձյուդոյի Եվրոպայի խուլերի երկրորդ առաջնությունը, որին մասնակցել է 14 երկրի 84 մարզիկ: Մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ռոբերտ Գևորգյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Գևորգյանը հանդես է եկել 60 կգ քաշային կարգում, որում մեդալների համար պայքարել է լսողության խնդիրներ ունեցող 8 ձյուդոիստ: Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի…

  • Հայտնի է Հայաստանի պատվիրակության կազմը՝ Համաշխարհային բանակային խաղերում

    Հայտնի է Հայաստանի պատվիրակության կազմը՝ Համաշխարհային բանակային խաղերում

    Հոկտեմբերի 15-28-ը Չինաստանի Ուհան քաղաքում կայանալու են Համաշխարհային բանակային խաղերը, որին մասնակցելու է աշխարհի 105 երկրի ավելի քան 10 700 մարզիկ: Հայաստանն այդ խաղերում կներկայանա 15 ներկայացուցչով, որոնք մեդալների համար կպայքարեն 4 մրցաձևում: Հայաստանը Համաշխարհային բանակային խաղերում ներկայացնելու են. Ձյուդոիստներ Ֆերդինանտ Կարապետյան Արտյոմ Սարգսյան Ձյուդոյի մարզիչ՝ Թաթուլ Հովհաննիսյան Ձյուդոյի մրցավար՝ Գոռ Մկրտչյան Ըմբիշներ Ռազմիկ Սիմոնյան…

  • Աշխարհի առաջնությունից առաջ հայ ձյուդոիստները հավաք են անցկացնում Ռուսաստանում

    Աշխարհի առաջնությունից առաջ հայ ձյուդոիստները հավաք են անցկացնում Ռուսաստանում

    Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականները, մարզիչներ Դավիթ Խաչատրյանի և Գոռ Հարությունյանի գլխավորությամբ, համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Հավաքից հետո Հայաստանի երիտասարդների հավաքականը կմեկնի Մարոկկոյի Մարաքեշ քաղաք՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը: Հայաստանի թիմի կազմում մրցավայր կմեկնեն Յուրի Իսրաելյանը (60 կգ), Երվանդ Ներսեսյանը (66 կգ) և Բորիս Շատվերյանը (81 կգ): Այս մասին տեղեկացնում են…

  • Արցախցի մարզիկը ձյուդոյի միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել

    Արցախցի մարզիկը ձյուդոյի միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել

    Սեպտեմբերի 21-22-ը Վանաձորում տեղի է ունեցել ձյուդոյի միջազգային առաջնություն, որին մասնակցել են նաև արցախցի մարզիկները: Այս մասին հայտնել է Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանը: Նրա խոսքով՝ առաջնությանը՝ ԱՀ-ից, ՀՀ-ից, Վրաստանից և Չեչնիայից մասնակցել են շուրջ 200 մարզիկ: Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի մարզիկ Աշոտ Պարսիյանցը 34 կգ քաշային կարգում գրավել է առաջին մրցանակային տեղ՝ արժանանալով…

  • Արայիկ Հարությունյանը ընդունել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահին

    Արայիկ Հարությունյանը ընդունել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահին

    Օգոստոսի 13-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահին: Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանին և մարզիչ Թաթուլ Հովհաննիսյանին: Քննարկվել են ինչպես սպորտաձևի զարգացմանը, այնպես էլ ֆեդերացիա-նախարարություն համագործակցությանն առնչվող հարցեր: https://www.facebook.com/MoESCS.Armenia/photos/a.1839353896291896/2621292871431324/?type=3&theater

  • Հայ ձյուդոիստը Եվրոպայի գավաթի մրցաշարում մրցանակային տեղ է գրավել

    Հայ ձյուդոիստը Եվրոպայի գավաթի մրցաշարում մրցանակային տեղ է գրավել

    Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից հայտնել են, որ Գերմանիայի Բեռլին քաղաքում ավարտվել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի մրցաշարը: Մեր երիտասարդական հավաքականը, ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, Չեխիայում անցկացրած նախապատրաստական ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո մեկնել է Բեռլին: Մեր մարզիկներից միայն 60 կգ քաշային կարգում հանդես եկող Իսրաելյան Յուրիին հաջողվեց գրավել 5-րդ մրցանակային տեղը: Մրցաշարին 39 երկրի 470…

  • Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոն

    Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոն

    Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը (40 կգ) դարձել է Եվրոպայի պատանեկան չեմպիոն: Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում գյումրեցի մարզուհին 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժեղ է գտնվել հունգարացի Լուկա Մամիրայից: Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցում են 30 երկրների 300-ից ավելի մարզիկներ:

  • Հայ ձյուդոիստը պարտվեց քառորդ եզրափակչում

    Հայ ձյուդոիստը պարտվեց քառորդ եզրափակչում

    Եվրոպական երկրորդ խաղերը շարունակվում են Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Հունիսի 23-ին՝ մրցումային երրորդ օրը, պայքարի մեջ են մտել նաև ձյուդոիստները: Հայաստանն այս մարզաձևում ներկայացնում է 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը: Մեր մարզիկը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ հաղթեց պորտուգալացի Ժորժե Ֆերնանդեսին: 1/8 եզրափակչում էլ Ֆերդինանդն ուժեղ գտնվեց Մուսա Մոգուշկովից, որը ներկայացնում էր Ռուսաստանը: Քառորդ եզրափակչում Կարապետյանը…

  • «Ճանապարհ դեպի Մինսկ». ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյան

    «Ճանապարհ դեպի Մինսկ». ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյան

    ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 8-րդ հերոսը ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանն է։ Ֆերդինանդ Կարապետյան Մարզաձևը։ Ձյուդո Ծնվել է։ 19/12/1992 Ծննդավայրը։ Վարդենիս Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ Ամենացավալի պարտությունը։ 2017 թվականի աշխարհի առաջնությունում պարտությունը Ամենակարևոր հաղթանակը։ 2018 թվականին Եվրոպայի…

  • Ես մրցաշարերին մասնակցում եմ միայն հաղթանակի համար․ Ֆերդինանդ Կարապետյան

    Ես մրցաշարերին մասնակցում եմ միայն հաղթանակի համար․ Ֆերդինանդ Կարապետյան

    Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը Եվրոպական խաղերին իր մասնակցությունից միայն հաղթանակ է ակնկալում: «Տարբերություն չկա սա Եվրոպական խաղեր է, թե այլ մրցաշար, ես մասնակցում եմ միայն հաղթանակի համար: Ցանկացածին մասնակցելիս մի նպատակ ունեմ՝ ոսկե մեդալը: Ես պարտվել չեմ սիրում. ինձ համար դա աղետ է»,- Կարապետյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը: Նշենք, որ Եվրոպական խաղերը կկայանան հունիսի…

  • Բելգիայում Ֆերդինանդ Կարապետյանը իր վարպետությունն է ցուցադրել

    Բելգիայում Ֆերդինանդ Կարապետյանը իր վարպետությունն է ցուցադրել

    Ֆերդինանդ Կարապետյանը  Mikadav Judo Cup միջազգային մրցաշարից առաջ մաստեր կլաս է անցկացրել պատանի ձյուդոիստների համար: Հայ ձյուդոիստը մասնակցել է նաև մրցաշարի մրցանակաբաշխության արարողությանը: Mikadav Judo Cup մրցաշարում մեդալների համար պայքարել են Մ15, Մ18 և Մ21 տարիքային խմբերում հանդես եկող ձյուդոիստներ: Նշենք,որ մրցաշարը տեղի է ունեցել Բելգիայի Ռուսելարե քաղաքում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:…

  • Պատանի հայ ձյուդոիստը բրոնզե մեդալ է նվաճել Թուրքիայում կայացած մրցաշարում

    Պատանի հայ ձյուդոիստը բրոնզե մեդալ է նվաճել Թուրքիայում կայացած մրցաշարում

    Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած ձյուդոյի Եվրոպայի գավաթի պատանեկան խաղարկությունում 60 կգ քաշային Ստյոպա Դարբինյանը տարել է հինգ հաղթանակ, կրել մեկ պարտություն և 57 ձյուդոիստների պայքարում գրավել երրորդ տեղը` արժանանալով բրոնզե մեդալի: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ, Արմավիրի մարզադպրոցի սանը Եվրոպայի գավաթի անցած տարվա խաղարկությունում դարձյալ բրոնզե մեդալ էր նվաճել: Հատկանշական է, որ մրցաշարին 495 մարզիկ է մասնակցել, որոնց…

  • Հայ ձյուդոիստներն անմասն են մնացել մեդալներից Դյուսելդորֆի հեղինակավոր մրցաշարում

    Հայ ձյուդոիստներն անմասն են մնացել մեդալներից Դյուսելդորֆի հեղինակավոր մրցաշարում

    Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվել է ձյուդոյի «Մեծ սաղավարտ» անվանումով հեղինակավոր մրցաշար: Մասնակիցների թվում էին նաև Հայաստանի հավաքականի առաջատարներ, Եվրոպայի գործող չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Արսեն Խանջյանը (90 կգ): Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Նրանք մարտական տրամադրությամբ են դուրս եկել ասպարեզ (Ֆերդինանդը նույնիսկ հաղթել է առաջին գոտեմարտում): Բայց մեր երկյակը ձախողվել է…