Մի խումբ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում գործող մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ժամանակ Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված երկրի իշխանությունների քայլերը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլը:
Արտգործնախարարության ղեկավարը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին: