Վաշինգտոնում Սպիտակ տան մոտակայքում անհայտ տղամարդը փորձել է հարձակվել Չինաստանից ժամանած պատվիրակության ավտոշարասյան վրա, հայտնում է NBC-ն:
Նշվում է, որ տղամարդը բերման էր ենթարկվել ոստիկանական շղթան ճեղքելու, սպայի վրա հարձակում կատարելու և երթևեկությունը խաթարելու համար:
Միջադեպի հետևանքով տուժել է Գաղտնի ծառայության աշխատակից: Նա լուրջ վնասվածք է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հայտնի է, որ չինական պատվիրակությունը ժամանել էր առևտրային բանակցությունների համար:
