Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որը ներայացնում ենք ստորև․
«Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը
Պաշտոնական Ստեփանակերտն իր մտահոգությունն է հայտնում վերջերս #մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ #Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Հուսով ենք, որ կհաջողվի լարվածությունը թուլացնել և իրավիճակը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով՝ ապահովելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։
Արցախի ԱԳՆ֊ն հետևում է իրադրությանը և մշտական կապի մեջ է Հայաստանի Հանրապետության գործընկեր կառույցների հետ»։
https://www.facebook.com/MFANKR/posts/2756528557737687
