fbpx
Քաղաքականություն

Արցախի ճանաչումը պետք է ձևակերպվի որպես ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքար

Ազգովի ոտքի ենք կանգնել ու գոյամարտ ենք մղում, որ օտարերկրացի խաղաղապահը գա՞: Էլ ինչու՞ էինք կռիվ տալիս ու անգին կորուստները կրում: Դրա տեղը բոլորը վաղուց գիտեին, երբ էլ հրավերը լինի, կմտնեն: Սա առաջին, որ ընդունելի չէ, անտրամաբանական է, անհիմն է, անպատիվ է:

Երկրորդ՝ մենք տարածքներ հանձնելու չունենք: Փոխզիջում գոյություն չունի, քանզի ահաբեկիչ-ցեղասպանների խունտան պահանջում է ամեն ինչ, ընդհուպ՝ մինչև հայի ինքնության վերացում: Եվ դա մենք մեր ժողովրդով թույլ չենք տա, հակահարվածն էլ չի ուշանա, ինչպես միշտ և իրենք հենց այդ խնդրով էլ կավարտվեն:

Երրորդ, որի մեջ գտնվում է հարցի լուծումը՝ Արցախի միջազգային ճանաչում, որը պետք է այսուհետ ձևակերպվի որպես Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության անկյունաքար, հիմնախնդիր, և մի կողմ նետվի որևէ այլ երկրի շահերի արանքում ճռռալը, կամ որևէ այլ երկրի խնդրանքով կամ պարտադրանքով մեր այս մարտահրավերի իրականացումը:

Լևոնը, Ռոբերտը, Սերժը, Նիկոլը ամենաառաջինը ոչ թե իրենք են քաշել բոլորիս կամ քաշում, այլ այն մտածողությունը, որն առկա է իրենց շրջապատում՝ հետևորդների մեջ: Իրենցից ոմանք այդքան էլ մեր երկրի շահը չեն պահել, բայց կրկնեմ՝ ամենաառաջին խնդիրը եղել է նրանց շրջապատի ու հետևորդների դիրքորոշումը, մտածողությունը, կռանալու ցավոտ հատկությունը, որով շոշափել են մեր ժողովրին ու հասկացել ռուսապաշտության ամպլուան:

Նիկոլն, ուղղակի միշտ իր չբացահայտած քարտերով նաև պատին է դեմ տվել այդ շրջապատը՝ ի բարօրություն երկրի, դրա համար էլ կրկին անգամ բոլորին կոչ արեց կամավորագրվել, օգտվելով հեղափոխության ապակենտրոն, և միևնույն ժամանակ կենտրոնաձիգ մեթոդից, Էլեկտրիկի ժամանակ իմ ասած՝ ինքնուրույն և միասնական, հավանաբար հասկանալով, որ զինկոմները այդքան էլ արդյունավետ չեն գործում ու կարիք կա ավելի շատ զինվորագրողների, ովքեր կմեկնեն և կգծեն նոր առաջնագիծը:

Եվ լավ հիշեք մենք ենք մեր բանակը և մենք են մեր խաղաղապահը: Մենք բոլորս ենք խաղաղապահը ու դա բարձրագույն առաքելություն է բոլորիս համար: Չընկրկեք ոչ մի ուժի առաջ, չհամարձակվեք մանիպուլացվել, չտրվեք խարդավանքներին, չթողեք, որ մեզնից որևէ մեկը ընկճված մնա, խեղդեք ձր մեջի պանիկան, ցավի միջից ուժեղ դուրս եկեք ինքնուրույն և միասնական: ՉԿԱՍԿԱԾԵՔ, որ տիեզերքի ամենահզոր ուժը մեզ է ապավինում:

Նարեկ Այվազյան

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4832900023388520?__cft__%5B0%5D=AZWAQCVJdnutIECUvver-KtA8zJIaK8mB-PZQg6giALIfAA8_FJT3YUaxYCK-9zVD0YUmRhHkv2c3wXA4IZCbKdgmcMNGTb_1Mzf9W8qIbVkUNz7aOjBaDDbo1UKi0sGx0w&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ