Արցախ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Ստեփանակերտի քաղաքապետին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ընդունել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին, հայտնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։

Քննարկվել է զոհված ազատամարտիկների, առաջին կարգի զինհաշմանդամների՝ մայրաքաղաքաբնակ ընտանիքների բնակարանների վերանորոգման աշխատանքների ընթացքը: Նախագահը նշել է, որ ծրագիրը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում, և անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը նախանշված ժամկետներում այն ավարտելու համար:

Նշվում է, որ Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է նաև մասնավոր ներդրողների կողմից Ստեփանակերտում իրականացվող բնակարանաշինության ընթացքով՝ կարևորելով, որ առաջիկայում մայրաքաղաքում կմեկնարկեն նոր բնակթաղամասերի կառուցման աշխատանքները: «Առաջիկա հինգ տարիներին կառուցելու ենք հազարավոր բնակարաններ, որը թույլ է տալու լուծել հերթացուցակում գտնվող սպայական անձնակազմի, զոհված, առաջին կարգի զինհաշմանդամ մեր հայրենակիցների ընտանիքների, սոցիալական այլ խմբերի բնակարանային խնդիրը և, ամենակարևորը, հիփոթեքային մատչելի պայմաններ ստեղծել՝ կյանքի կոչելով «Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» նախընտրական շրջանի մեր կարգախոսը»,- ասել է Ա. Հարությունյանը և ընդգծել, որ մինչև այդ բնակարանների շահագործման հանձնելը նշված սոցիալական խմբերի ընտանիքներին կառավարության կողմից կտրամադրվի բնակվարձի փոխհատուցում:

Աղբյուրի փոխանց,,ա,բ՝ հանդիպման ընթացքում Դավիթ Սարգսյանը նախագահին է ներկայացրել քաղաքային տնտեսության խնդիրները, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի դեմ իրականացվող պայքարի աշխատանքները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ