Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանին:
Նախագահը, շնորհակալություն հայտնելով նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին ծառայությունը պատշաճ ղեկավարելու համար, նշեց, որ վերջինս իր նոր պաշտոնում կշարունակի իր ներդրումն ունենալ պետականաշինության գործում:
Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԻՊԾ պաշտոնական կայքից։