fbpx
Արցախ

Թել Ավիվում Արցախին նվիրված ցուցահանդես է բացվել

Stepanakert

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում մարտի 14-ին ցուցահանդես է բացվել, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղին: Ցուցահանդեսը տևելու է մինչև ապրիլի 11-ը:

«Թեև աշխարհում ոչ մի երկիր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի ազատության և անկախության իրավունքը, սակայն «Կյանք գոյություն չունեցող երկրում» խորագիրը կրող ցուցահանդեսը վառ օրինակ է աշխարհում ամենաբարդ կոնֆլիկտային տարածքում գտնվող հայերի պատմության, որոնք ապրում են Հարավային Կովկասում»,- ասված է ցուցահանդեսի պաշտոնական էջում:

Ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ևս խորհուրդ է տվել այցելել ցուցահանդեսը, որը կազմակերպել են իր ընկերները՝ Յարոն Բուրգինը և Գիլադ Սադեն.

«Գիլադն ապրել է Արցախում մոտ 3 տարի և այդ տարածաշրջանը գիտի ավելի լավ, քան շատ արցախցիներ. նա պատմում և ցույց է տալիս Իսրայելի բնակիչներին այդ հրաշալի տարածաշրջանը»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Լուսանկարիչ Գիլադ Սադեն այցելել է Լեռնային Ղարաբաղ 14 անգամ, 2018թ. ամռանը նա մի քանի ամիս ապրել է Արցախի և Իրանի սահմանակից գյուղում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ