Արցախի Հանրապետությունում օգոստոսի 20-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք։
Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին կորոնավիրուսով ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11085 քաղաքացու հետազոտություն, որից 1017-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։
