Արցախի արդարդատության նախարար Արարատ Դանիելյանն այսօրվա ամփոփիչ մամուլի աասուլիսի ժամանակ խոսել է Հանրապետությունում գրանցված ամուսնությունների մասին։
Նա նշել է, որ Արցախում 2019 թվականին գրանցվել է 836 ամուսնություն՝ 2018-ի 899 փոխարեն։
Նախարարի խոսքով՝ ամուսնացող տղամարդկանց միջին տարիքը կազմում է 28.3 տարին, իսկ կանանցը՝ 24.5 տարին։