Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության և «ՎԻՎԱե բարեգործական համագործակցության շրջանակներում՝ Մոսկվայի Երամիշյանցևի անվան համար 20 հիվանդանոցի երակաբանության բաժնի ղեկավար, անոթային վիրաբույժ Հովսեփ Մանջիկյանը և երակաբան Անտոն Իսաևը Հուլիսի 12-ից 15-ը հանրանրապետական բժշկական կենտրոնում անվճար վիրահատություններ և հետազոտություններ են իրականացրել: Նրանք դա արել են տեղի մասնագետների հետ միասին։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։
Ըստ աղբյուրի՝ Մանջինկյանը կարևորել է , որ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում առկա են բոլոր անհրաժեշտ սարքավորումները, որը թույլ է տալիս որակյալ բժշկական ծառայություններ մատուցել: Նա նաև հավաստիացրել, որ նմանատիպ այցելությունները Արցախ շարունակական բնույթ են կրելու:
Նշվում է, որ 3 օրերի ընթացքում նրանց կողմից իրականացվել է 185 հետազոտություն և խորհրդատվություն ու 38 վիրահատություն։
