Արցախի Հանրապետությունում օգոստոսի 21-ին կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք։
Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին կորոնավիրուսով ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Ըստ աղբյուրի՝ Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11120 քաղաքացու հետազոտություն, որից 1021-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։