Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Ամենադիտվածներ

411 նոր դեպք․ 814 ապաքինված ու 16 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 13-ին կատարվել է 117 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսայի 4 նոր դեպք։

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 27 վարակակիր: Նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12366 քաղաքացու հետազոտություն, որից 1093-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ