Առողջապահություն

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 3-ին կատարվել է 56 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 4 դեպք։

Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 8 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Ըստ աղբյուրի՝ Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10476 քաղաքացու հետազոտություն, որից 971-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է COVID-19-ի 2954 դեպք: Կատարվել է 28428 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ