fbpx
Արցախ

Արցախում այսօր նախընտրական լռության օր է

Արցախում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ՏԻՄ ընտրությունների նախօրյակն է՝ «լռության օր», և նախընտրական ցանկացած քարոզչություն, այդ թվում լրատվամիջոցներով, արգելվում է:

Նշենք, որ ԱՀ ՏԻՄ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 8-ին։ Արցախի 228 համայնքում և մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրել են 415 թեկնածուներ։

Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուները հինգն են՝ ինքնառաջադրված Դավիթ Սարգսյան, Արմեն Հակոբյան, Գրիգորի Սահակյան, Արեգ Ավագյան և «Ինքնություն և միասնություն» կուսակցության կողմից առաջադրված Արայիկ Ավանեսյան:

Դավիթ Սարգսյանը գործարար է, «Քոնսալթ ֆինանս գրուպ» ՍՊ ընկերության տնօրենը եւ Արցախի Քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահը, Արմեն Հակոբյանը Ստեփանակերտի փոխքաղաքապետն է, Գրիգորի Սահակյանը «Հայկազովի» նախկին հրամանատարն է, 27 տարվա դաշտային հրամանատար, Արեգ Ավագյանը «Արցախգազ» ՓԲԸ Գազատրանսպորտային համակարգի շահագործման ծառայության պետն է , Արայիկ Ավանեսյանը «Ինքնություն և միասնություն» կուսակցության համահիմնադիրներից է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ