Առողջապահություն

Արցախում երեկ կատարվել է կորոնավիրուսի 48 թեստ

Արցախի առողջապահության նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Փետրվարի 16-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2837 քաղաքացու հետազոտություն, որից 495-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2379 դեպք: Կատարվել է 20 285 թեստավորում:

Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»:

https://www.facebook.com/NKR.MOH/posts/2815976095342280?__cft__%5B0%5D=AZWKR0BfVfRz6C8geyQaJ6GupuDspO18YsKGWuossHprm5DYd7dODLUAt-Klmux_11CN5k60uBZituo7p5daD2NJRgp63dKXZSzHVnfivHKMHOoEqHgedUKWEiuwG_h4E3BuoJEpYRnm7m4BlCB9tdRL&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ