Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք։
Նշվում է, որ վարակակիրը Մարտակերտի շրջանի կոնտակտավոր բնակիչ է։
Միևնույն ժամանակ, COVID-19 ախտորոշում ունեցող 5 քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական է եղել, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը:
Այսպիսով՝ հունիսի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում կորոնավիրուս հաստատվել է 97 քաղաքացու մոտ, որոնցից 63-ը առողջացել են։
Այս պահին 78 քաղաքացի գտնվում են մեկուսացման մեջ։
Ընդհանուր առմամբ թեստավորում կատարվել է 1571 անձի։
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/154376982869757?__cft__[0]=AZVawG2UakYJwcyJgVe94EI4UVANHigE8TYfd88t2ao_Trp7uUlyLN3n7IuH3VCLIE5-8pWF8zBf6g1povHUKYbXTQBRvr6BTLaYxVwWbWHtyLna3PD4I16BiXLPhww_JzBxvxraVqVUXcQQjIHjGKkH8igi84JkNwAXyuSQHbm5oA&__tn__=%2CO%2CP-R

