Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք՝ նախկին հաստատված օջախի շրջանակներից:
Առայսօր Արցախում կորոնավիրուս ախտորոշվել է 147 մարդու մոտ, որից 119-ը հաղթահարել է հիվանդությունը:
Նշվում է, որ փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 84 քաղաքացի:
Նախօրեին թեստավորումների նպատակով 68 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 2707 փորձանմուշի հետազոտություն:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/162239592083496?__cft__[0]=AZXs-HmMvVB_Xhkx_5GqR6MnEGIWBu1enx60Y2yp6xxPU_ezDKrGsiYPEBxM_3ohdESQNf3GOJI-PbHNxKht-yElxkFx_bqFREEpXS_h1xEFYgXAt675PETec2csYPzmKV47hvpTYoMgc1KbzT-nQiJcSO7d411Cr3PfhOmI6v9bTQ&__tn__=%2CO%2CP-R