ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Լրացում։ Երկրորդ մահացած զինծառայողի անուն ազգանունն է Տիգրան Հուսիկի Մխոյան»։
https://www.facebook.com/arcrun/posts/2794044517297805