fbpx
Առողջապահություն

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք․ առողջացել են ևս 3-ը

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսի մեկական օջախ՝ յուրաքանչյուրում մեկ դեպքի հաստատմամբ: Եվս 2 նոր դեպք գրանցվել է Ստեփանակերտի նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ:

Նշվում է, որ միևնույն ժամանակ, կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը:

Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 146 է: Այս պահին մեկուսացված է 77, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 30 քաղաքացի:

Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2522 թեստավորում:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/161554282152027?__cft__[0]=AZV-ftZV_uqK0NbUaoktz8WeX6QHTdXeduJyGquQdPQku2FqbP115lJGu9AfLOhYKWreEE1K-iUS-9aQ4IFE3aCRyyffvU0K8xqlPshMklOKAwxH8F5B5qkfkQ_Qg9le2OB3yy-jZfN09V_0K9RgmqO79U__LooQLh9PGgczLafR2g&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ