Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի հետ-Azat TV
Իրավական
11:11 10/07/2020, 11:11

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ 22 տարի առաջ ստեղծվեց Վճռաբեկ դատարանը, և Հայաստանում երկաստիճան դատական համակարգից անցում կատարվեց եռաստիճանի։

Նախագահ Սարգսյանն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել դատական համակարգին ու դատավորներին, Վճռաբեկ դատարանի աշխատակազմին` նշելով, որ արդար ու ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգը յուրաքանչյուր երկրի զարգացման ու կայունության հիմնասյունն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ