Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել է։ Նա դուրս է գրվել բուժհաստատությունից:
Նշվում է, որ խոսքը Միրիկ համայնքի այն բնակչի մասին է, ով բուժումն անցնում էր Հայաստանում:
Արցախի Առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնել հայաստանյան գործընկերներին և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին՝ հոգատար վերաբերմունքի և բուժման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Արցախում կա կորոնավիրուսով հաստատված 8 դեպք, որոնցից 4-ն արդեն առողջացել են: