Արցախի Հանրապետությունում հուլիսի 26-ին կատարվել է 130 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 1 դեպք։
Նշվում է, որ այս պահին կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Ըստ աղբյուրի՝ Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10177 քաղաքացու հետազոտություն, որից 955-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Նշվում է նաև, որ Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2938 դեպք: Կատարվել է 28 129 թեստավորում:
