Արցախում մեկնարկել է միջազգային դատախաղի տարածաշրջանային փուլը

Ամենադիտվածներ

Արցախի պետական համալսարանում այսօր մեկնարկել է «Շրջակա միջավայրի պաշտպանության իրավունք» թեմայով միջազգային դատախաղի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փուլը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում իրավաբան Լուիզա Ներսեսյանն ասել է, որ Սթեթսոնի և Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված դատախաղին Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի իրավագիտություն մասնագիտությամբ սովորող ուսանողներն անգլերեն լեզվով դատավիճել են ազգային սահմանները հատող իրավական, էկոլոգիական խնդիրների շուրջ:

«Մրցույթին մասնակցել են Երևանի պետական, Հայ-ռուսական (սլավոնական) և Արցախի պետական համալսարանների թիմերը: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է երեք ուսանող: Տարածաշրջանային փուլը կկայանա հունվարի 20-22-ը, որի հաղթող թիմը կմասնակցի ապրիլի 2-ից 4-ը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կայանալիք եզրափակիչ փուլին: Բացի դրանից, եզրափակիչ փուլին կմասնակցի նաև կազմակերպիչ թիմը», – նշել է Լ. Ներսեսյանը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանային փուլի եզրափակիչ խաղում կմրցեն Երևանի պետական և Հայ- ռուսական (սլավոնական) համալսարանների թիմերը: Ըստ աղբյուրի՝ Այն տեղի կունենա վաղը՝ ժամը 10:00-ին, Գերագույն դատարանում:

Ամենաթարմ