Օգոստոսի 24-ին Ազգային ժողովի բարձր ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըհայտարարեց, որ Արցախի հետպատերազմական վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում:
Վարչապետը հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզը, որում, մասնավորապես, նշել էր Արցախին աջակցելու կարևորության մասին:
Փաշինյանն ընդգծեց, որ Արցախի քաղաքացիներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարության կողմից այս ընթացքում իրականացվել են շուրջ 20 միջոցառումներ: Այս պահի դրությամբ կառավարության կողմից Արցախին հատկացվել է 82 միլիարդ 863 դրամ, որից փաստացի գումարը հասել է շահառուներին 77 միլիարդից ավելին։